«Բրենթֆորդը» մոտ է Եվրո-2020-ի լավագույն խաղացողներից մեկին ձեռք բերելուն:
Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «մեղուները» համաձայնեցրել են պայմանագրի պայմանները «Սամպդորիայի» կիսապաշտպան Միկել Դամսգորի հետ։
Սպասվում է, որ «Բրենթֆորդը» ֆուտբոլիստի համար կվճարի մոտ 15 մլն եվրո։ Աղբյուրը նշում է, որ կիսապաշտպանը հաջորդ շաբաթ կժամանի Լոնդոն, որպեսզի բուժզննում անցնի և ավարտի իր տեղափոխությունը Թոմաս Ֆրանկի թիմ:
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ում Դամսգորը դարձել էր երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: