«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։
Հիշեցնենք, որ «Վեսթ Հեմը» վաղը սեփական հարկի տակ կընդունի «քաղաքաբնակներին» Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին տուրում։
«Մանչեսթեր Սիթին» խոստումնալից հարձակվող է ձեռք բերել: Միգուցե՝ նա ամենախոստումնալից խաղացողն է ոչ միայն այս առաջնությունում, այլև աշխարհում, ուստի հետաքրքիր կլինի նրան հետևելը»,- ասել է Մոյեսը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հոլանդը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել այս ամառ Դորտմունդի «Բորուսիայից»: