Բելգիացի հարձակվող Քրիստիան Բենտեկեն, ով վերջին 10 տարին անցկացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայում, կարիերան կշարունակի ԱՄՆ-ում։
«Դի Սի Յունայթեդy» հայտարարել է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին:
«Քրիստիանը բարձրակարգ խաղացող է, ով երկար ժամանակ խաղացել է ամենաբարձր մակարդակով: Թիմի և ինձ համար շատ հուզիչ է նրան ձեռք բերելն ու նրա հետ աշխատելը»,- ասել է «Դի Սի Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին։
Բենտեկեն Պրեմիեր լիգայի 280 խաղում 86 գոլ է խփել «Աստոն Վիլլայի», «Լիվերպուլի» և «Քրիսթալ Փելասի» կազմում։