«Միլանի» պաշտպան Սիմոն Կյաերը մրցաշրջանի մեկնարկից առաջ խոսել է Իտալիայի առաջնության ֆավորիտների մասին։ Նախորդ մրցաշրջանում «Միլանը» 11 տարվա մեջ առաջին անգամ հաղթեց Ա Սերիայում:
«Այո, «Յուվենտուսն» ու «Ինտերը» համարվում են ֆավորիտներ: Ես հասկանում եմ, թե ինչու են բոլորն այդպես մտածում, քանի որ մեր մրցակիցները շատ ակտիվ են եղել տրանսֆերային շուկայում։
Բայց անցյալ տարի նույնն էր. այլ թիմեր էին նշվում Սկուդետոյի գլխավոր հավակնորդներ, բայց մենք գիտենք, թե ինչով ավարտվեց այդ ամենը։ Վստահ եմ, որ «Միլանը» կարող է էլ ավելի լավը դառնալ»,- Կյաերին է մեջբերում SportWeek-ը։
33-ամյա դանիացու պայմանագիրը իտալական գրանդի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը: