Միլանի «Ինտերը» ծրագրում է հերթական տրանսֆերն այս ամառ։ Calciomercato-ի համաձայն՝ Ներաձուրիները հետաքրքրված են 34-ամյա պաշտպան Ֆրանչեսկո Աչերբիով, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են հռոմեական «Լացիոյին»։
Աչերբին խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում։ Նրա աշխատանքային պայմանագիրը հռոմեական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է չորս միլիոն եվրո։
Իտալիայի առաջնության վերջին մրցաշրջանում Ֆրանչեսկոն անցկացրել է 30 հանդիպում, որոնցում խփել է չորս գնդակ։