«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդենը խոսել է թիմի նորեկ Էրլինգ Հոլանդի մասին։
«Հոլանդը գերազանց համալրում է մեր թիմին։ Նա բոլորին ծիծաղեցնում է, բայց բավականաչափ համեստ է, ինչը կարևոր է, երբ նոր կոլեկտիվ ես գնում։
Էրլինգն ուզում է ինչ-որ լավ բանի հասնել «Մանչեսթեր Սիթիում»։ Նա վտանգավոր է դարպասի մոտ։ Վստահ եմ, որ երբ Հոլանդը լավագույն մարզավիճակում լինի, նրան կանգնեցնելը դժվար կլինի»,- Ֆոդենի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
22-ամյա ֆուտբոլիսը նոր թիմում իր նորամուտը նշեց Անգլիայի Սուպերգավաթում, բայց չկարողացավ աչքի ընկնել արդյունավետ գործողություններով։