Լոս Անջելեսում կայացել է ESPY Sports Awards 30-րդ մրցանակաբաշխությունը։
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն և «Չելսիի» հարձակվող Սեմ Քերը ստացել են տարվա լավագույն ֆուտբոլիստի և կին խաղացողի մրցանակը համապատասխանաբար։
ESPY մրցանակը տրվում է ESPN-ի կողմից անցած օրացուցային տարվա լավագույն խաղացողներին և թիմերին:
Հաղթողները որոշվում են երկրպագուների քվեարկությամբ։