Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ որակավորման փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիայի» հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո մրցակցի գլխավոր մարզիչն ասաց հետևյալը.
«Ինչպես երեկ ասացի՝ այսօր փորձելու էինք հաղթել ու առաջին կեսը ցույց տվեց, որ փորձում էինք գոլեր խփել, երկրորդ կեսում ընթացքը մի փոքր փոխվեց, բայց ուրախ եմ նույնիսկ այս արդյունքի համար։
Երկրորդ խաղին ավելի լավ կպատրաստվենք՝ իմանալով մրցակցի ձեռագիրը։
Եթե այս խաղը պարտվեինք 3-0 հաշվով, դժվար կլիներ։ Այս հաշվով մենք առավելություն ունենք։ Խաղալու ենք մեր հարկի տակ, մեր երկրպագուների աջակցության ներքո»։
Ասուլիսի վերջում մարզիչը, դիմելով ներկա լրագրողներին, ասաց, որ շատ ասուլիսների է մասնակցել, բայց երբեք այդքան գեղեցիկ աղջիկների չի տեսել: