Անգլիայի հավաքականը դուրս եկավ Եվրոպայի կանանց առաջնության կիսաեզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում մրցաշարի տանտերերը հաղթեցին Իսպանիայի հավաքականին (2:1):
Երեք գոլերից երկուսը խփվեցին երկրորդ խաղակեսում։ Էսթեր Գոնսալեսը 54-րդ րոպեին առաջ մղեց Իսպանիային։
Էլլա Թունը հավասարեցրեց հաշիվը 84-րդ րոպեին և խաղն ուղարկեց լրացուցիչ ժամանակ, որտեղ Ջորջիա Սթենուեյը հաղթանակ պարգևեց Անգլիային:
Կիսաեզրափակչում Անգլիայի հավաքականը կխաղա Շվեդիա-Բելգիա զույգի հաղթողի հետ։