«Այաքսը» պայմանագիր է կնքել Նիգերիայի հավաքականի պաշտպան Կալվին Բասսիի հետ:
22-ամյա խաղացողը Ամստերդամյան ակումբ է տեղափոխվել «Ռեյնջերսից» և պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը։
Ֆուտբոլիստի տրանսֆերը «Այաքսին» կարժենա 23 միլիոն եվրո, բոնուսների շնորհիվ գումարը կարող է աճել մինչև 27 միլիոն։
Բասսին «Ռեյնջերսում» հանդես է գալիս 2020 թվականից։