Հուլիսի 21-ին` Պորտուգալիայի Գիմարաեշ քաղաքում, կկայանա ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Վիտորիա» (Պորտուգալիա) – «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա) հանդիպումը:
ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ խաղը կսպասարկեն հայ մրցավարները` Հենրիկ Նալբանդյանի գլխավորությամբ:
Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանն ու Սարգիս Հովհաննիսյանը:
Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Շահեն Աղայանը: