«Ինտեր Մայամիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ MLS-ի ակումբ հնարավոր տեղափոխության մասին լուրերը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին 2023 թվականի ամռանը կգնի «Ինտեր Մայամիի» բաժնետոմսերի 35%-ը, որը պատկանում է Դևիդ Բեքհեմին և կմիանա ակումբին որպես ֆուտբոլիստ։
«Ես չեմ լսել որևէ բան այս հարցի վերաբերյալ։ Բայց եթե դա տեղի ունենա, ապա դա մեծ իրադարձություն կլինի MLS-ում»,- Իգուաինի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:
Հուլիսի 20-ի գիշերը «Ինտեր Մայամին» ընկերական խաղում 0։6 հաշվով պարտվել է Մեսսիի նախկին ակումբին՝ «Բարսելոնային»։