Այսօր՝ հուլիսի 18-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Կոնֆերենցիաների Լիգայի 2022/23 մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարի երկրորդ փուլում ներկայացնում է «Արարատ-Արմենիան»։
Երևանյան ակումբը, եթե հաղթահարի երկրորդ փուլը, երրորդ փուլում կհանդիպի բելգիական «Անդեռլեխտի» հետ։ Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում՝ օգոստոսի 4-ին։
Երկրորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի «Պաիդեն»։
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա»-«Պաիդե» հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին, ժամը 19:00-ին, Ավանի ակադեմիայի մարզադաշտում: