Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Արարատը» հյուրընկալել էր հյուսիսմակեդոնական «Շկենդիային» (2-2):
Խաղի ընթացքում երևանյան թիմի ֆուտբոլիստ Ալեքսանդր Գլիշիչը վնասվածք ստացավ և ստիպված եղավ փոխարինվել։
Ինչպես հաղորդում է «Արարատի» մամուլի ծառայությունը՝ խաղից հետո կատարված բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ Ալեքսանդր Գլիշիչը լուրջ վնասվածք չունի:
««Արարատի» 10 համարը «Շկենդիայի» դեմ խաղում չնայած նրան, որ կարճ ժամանակ անցկացրեց խաղադաշտում, դաշտից հեռացավ երկրպագուների ծափահարությունների ներքո:
Գլիշիչը նախ գրավել էր դարպասը, սակայն գոլը ցավոք չարձանագրվեց, իսկ հետո էլ նրա գլխով հարվածից հետո մրցակցին փրկեց դարպասաձողը: Հենց այդ դրվագում նա վնասվածք ստացավ և «Արարատի» բժիշկներից՝ առաջին բուժօգնությունը: Րոպեներ անց Գլիշիչը խնդրեց փոխարինվել»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։