Ինչպես արդեն հաղորդել էինք՝ 29 տարեկան հասակում մահացել է «Սպարտակի» սան և «կարմիր-սպիտակների» ու Երևանի «Արարատի» նախկին խաղացող Ալեքսանդր Կոզլովը։
Sport.kz-ը հայտնում է, որ մահվան պատճառը թրոմբի պոկվելն է եղել։
Կոզլովը «Սպարտակի» հիմնական կազմում անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Բացի երևանյան թիմից, նա նաև հանդես է եկել նաև ղազախական «Օկժետպեսում», «Ֆակելում» և «Խիմկիում»։