Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
30-ամյա ֆուտբոլիստը մանկունիանցիների հետ կնքել է մինչև 2025 թվականի հունիս նախատեսված պայմանագիր։
Էրիկսենը, որի մոտ Եվրո-2020-ին սրտի կանգ էր եղել, հունվարին մեծ ֆուտբոլ վերադառնալուց հետո հանդես էր գալիս «Բրենտֆորդում»։
Դանիացին 2013/20 թվականներին եղել է «Տոտենհեմի» խաղացող՝ ԱՊԼ-ում անցկացնելով 237 խաղ և դառնալով 52 գոլի ու 71 գոլային փոխանցման հեղինակ։