«Սիոնի» նախագահ Քրիստիան Կոնստանտինը հաստատել է, որ իր ակումբը բանակցություններ է վարում հարձակվող Մարիո Բալոտելիի հետ։
«Դա ճիշտ է։ Մենք մի քանի շաբաթ է, ինչ բանակցում ենք։ Այսօր չեմ կարող կանխատեսել տրանսֆերի հաջողության շանսերը։
Մենք ուզում էինք, որ սա գաղտնիք մնար, բայց տեղեկատվությունն արդեն արտահոսել է Իտալիա:
Սա ազդանշան է, որ կա հետաքրքրություն երկու կողմերից»,- ասել է ակումբի նախագահը Blick-ն։