29 տարեկան հասակում մահացել է «Սպարտակի» սան և «կարմիր-սպիտակների» նախկին խաղացող Ալեքսանդր Կոզլովը։
Այդ մասին հայտնում է Metaratings-ը՝ հղում անելով լրագրող Սերգեյ Իլևին։
Կոզլովը «Սպարտակի» հիմնական կազմում անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Նա հանդես է եկել նաև ղազախական «Օկժետպեսում», Երևանի «Արարատում», «Ֆակելում» և «Խիմկիում»։