«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն, ըստ երևույթին, կարոտում է իր նախկին ընկերուհուն՝ կոլումբիացի երգչուհի Շակիրային։
Ըստ ԶԼՄ-ների՝ զույգը բաժանվել է, երբ Շակիրան իմացել է ֆուտբոլիստի դավաճանության մասին։ Պիկեն և Շակիրան ունեն երկու որդի՝ Միլանն ու Սաշան։ «Բարսելոնայի» երկրպագուի կողմից նկարահանված տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում: Տեսանյութում Պիկեն մեքենա է վարում՝ լսելով Շակիրայի Inevitable երգը։