Ռոտերհեմում կայացավ կանանց Եվրոպայի առաջնության խմբային փուլի խաղը, որում Ֆրանսիան 2։1 հաշվով հաղթեց Բելգիային։
Հանդիպման բոլոր գոլերը խփվեցին առաջին խաղակեսում։ Խմբի մյուս խաղում Իտալիան և Իսլանդիան չպարզեցին հաղթողին՝ 1-1։
D խմբում Ֆրանսիան երկու խաղերից հետո 6 միավորով 1-ին տեղում է։ Իտալիան երկրորդն է՝ 2 միավորով։ Բելգիացիները 3-րդ տեղում են՝ 1 միավոր, Իսլանդիան նույնքան միավորով՝ 4-րդը։
Ֆրանսիայի հավաքականն ապահովեց իր տեղը 1/4 եզրափակչում։ Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել նաև Անգլիան և Գերմանիան։