ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության ընտրական երկրորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը հայտնի է. մեր թիմը մրցելու է էստոնական «Պաիդեի» հետ:
Խաղերը տեղի կունենան հուլիսի 21-ին ու 28-ին:
Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ «Արարատ-Արմենիա»-«Պաիդե» առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին՝ 19:00-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում։ Իսկ խաղի տոմսերի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։