Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտն» այսօր ուժերը չափեց Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսի» հետ:
Առաջին կեսում խաղի տեմպն այնքան էլ բարձր չէր, թեպետ կարելի էր նկատել, որ տանտերերը ակտիվ էին սկսել խաղն ու հաճախ էին հայտնվում մեր թիմի կիսադաշտում։ Առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, որն ի օգուտ մեր թիմի էր՝ երևանյան խաղում տարած նվազագույն հաղթանակի շնորհիվ։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 48-րդ րոպեին, Արտակ Եդիգարյանը կրկին գրավեց մրցակցի դարպասն ու առաջ մղեց մեր թիմին։
Այս գոլից հետո «Ալաշկերտի» խաղացողների մոտ ավելորդ հանգստություն էր նկատվում, թվում էր, թե խաղն արդեն ավարտված է և մեր թիմն արդեն սպասում է հաջորդ մրցակցին։ Սակայն շատ չանցած՝ մրցակիցը հավասարեցրեց հաշիվն ու խաղը գլխիվայր շրջվեց։ Մալթան ներկայացնող թիմն այս գոլից հետո ևս 3 գնդակ ուղարկեց Չանչարևիչի դարպասն ու դիմակայությունում 4-2 հաշվով հաղթանակի շնորհիվ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց։