Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտն» այսօր ուժերը չափում է Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսի» հետ:
Առաջին կեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, բայց երկրորդ կեսի սկզբնամասում՝ 48-րդ րոպեին, Արտակ Եդիգարյանը առաջ մղեց մեր թիմին։