Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտն» այսօր ուժերը չափում է Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսի» հետ:
Առաջին կեսում խաղի տեմպն այնքան էլ բարձր չէր, թեպետ կարելի է նկատել, որ տանտերերը ակտիվ էին սկսել խաղն ու հաճախ էին հայտնվում մեր թիմի կիսադաշտում։
Այսպիսով, առաջին կեսի ընթացքում հաշիվը չբացվեց։
Հիշեցնենք, որ Երևանում մեր թիմը հաղթել էր 1-0 հաշվով։