Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ»-«Շկենդիա» խաղից հետո տեղի ունեցավ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի մամուլի ասուլիսը:
«Առաջին կեսը ձախողեցինք, դանդաղ էինք գործում, երկրորդ կեսում մարտավարության մեջ փոփոխություններ արեցինք ու արագաշարժ ֆուտբոլիստներ դուրս բերեցինք խաղադաշտ:
Երկրորդ կեսում ավելի լավ գործեցինք: Գոռ Մալաքյանը մեծ ծավալի աշխատանք կատարեց այսօր ու նաև առաջին խաղում: Այսօր բոլորը վատ էին խաղում, եթե փոփոխության հնարավորություն ունենայի, հնարավոր է, 10 ֆուտբոլիստի էլ փոխեի: Արդեն ասել եմ, որ մեզ մոտ հունվարից հետո մեծ փոփոխություններ են եղել:
Գալիք առաջնությունում պայքարելու ենք բարձր տեղերի համար»,-ասաց Ոսկանյանը: