Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Արարատն» այսօր ուժերը կչափի Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Շկենդիայի» հետ:
Հանդիպումը կմեկնարկի ժամը 19:00-ին, իսկ երևանյան թիմը խաղադաշտ դուրս կգա հետևյալ կազմով.
«Արարատ». Արտյոմ Պոտապով, Հրայր Մկոյան, Հայկ Իշխանյան, Դիմիտրի Լեգբո, Խուան Բրավո, Գոռ Մալաքյան, Իվան Դիաս, Էդգար Մալաքյան, Դավիդ Մանոյան, Ալիկ Առաքելյան, Ալեքսանդր Գլիշիչ:
Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է մակեդոնական ակումբի՝ 2-0 հաշվով հաղթանակով: