«Շախտյորի» գլխավոր մարզիչ է նշանակվել Իգոր Յովիչեւիչը։ Կողմերը երկու տարվա պայմանագիր են կնքել, հայտնում է դոնեցկյան ակումբի կայքը։
48-ամյա խորվաթ մասնագետը դարձավ «Շախտյորի» պատմության 35-րդ գլխավոր մարզիչը։
Այս պաշտոնում նա փոխարինեց իտալացի Ռոբերտո դե Զերբիին։
Որպես մարզիչ՝ Յովիչևիչը աշխատել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Կարպատին» (2012-2015), «Ցելյեն» (2016-2017), «Դինամո» Մ19-ը (Զագրեբ) (2017-2020), «Դինամոն» (Զագրեբ) (2020), «Դնեպր-1»-ը (2020-2020):