Անգլիական Լի քաղաքում կայացավ Եվրոպայի կանանց առաջնության C խմբի 2-րդ տուրի հանդիպումը։
Նիդեռլանդների հավաքականը հանդիպեց Պորտուգալիայի հետ և հաղթեց 3:2 հաշվով:
Եվրոպայի գործող չեմպիոնը տարավ իր առաջին հաղթանակը մրցաշարում և 4 միավորով գլխավորեց խումբը։
Նույնքան միավորով երկրորդն է Շվեդիան։ Պորտուգալիան ու Շվեյցարիան վաստակել են 1-ական միավոր։