Լիսաբոնի «Սպորտինգը» ներկայացրել է պորտուգալացի վինգեր Ֆրանսիսկո Տրինկաուին որպես թիմի նոր խաղացող:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լիսաբոնյան ակումբը վարձավճարով պայմանագիր կկնքի երիտասարդ ֆուտբոլիստի հետ՝ 20 միլիոն եվրոյով կատալոնական «Բարսելոնայից» գնելու պարտադիր իրավունքով։
22-ամյա Ֆրանցիսկո Տրինկաուն «Բրագայի» սան է, հենց այս ակումբից է նա տեղափոխվել «Բարսելոնա» 31 միլիոն եվրոյի դիմաց։
Նախորդ մրցաշրջանում պորտուգալացի ֆուտբոլիստը վարձավճարով հանդես էր գալիս անգլիական «Վուլվերհեմփթոնում»: