Էկվադորցի ֆուտբոլիստ Ֆերնանդո Գայբորը, ով հանդես է գալիս «Ինդեպենդիենտե դել Վալլեում», սեփական կիսադաշտից կատարած հարվածով գոլի հեղինակ է դարձել և ռեկորդ սահմանել։
30-ամյա կիսապաշտպանը 94-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Կումբայա ակումբի հետ ազգային առաջնության խաղում (2:0):
Գայբորը տեսավ, որ մրցակցի դարպասապահը շատ հեռու է դարպասից և որոշեց հարվածել սեփական կիսադաշտից։
Opta-ի փոխանցմամբ՝ գոլը խփվել է 70,9 մետրից։ Սա նոր ռեկորդ է էկվադորյան ֆուտբոլի համար։