«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Նանին նոր ակումբ ունի։
Պորտուգալացին կարիերան կշարունակի «Մելբուռն Վիկտորիում»: Ավստրալական ակումբը հայտարարել է ֆուտբոլիստի տեղափոխության մասին։
Ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանով պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Նանիի վերջին ակումբը «Վենեցիան» էր, որը դուրս մնաց Ա Սերիայից:
Պորտուգալացին Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 112 հանդիպում: Հարձակվողը Եվրո-2016-ի չեմպիոն է։