«Լոս Անջելեսի» հարձակվող Գարեթ Բեյլը հայտնել է, որ մտադիր է մասնակցել 2024 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը։
«Պատրաստ ենք բոլոր մարտահրավերներին. ես 33 տարեկան եմ և դեռ շատ տարիներ ունեմ առջևում: Ես այստեղ եմ ոչ միայն 6 կամ 12 ամիս, այլ ցանկանում եմ որքան հնարավոր է երկար լինել այս ակումբում:
Ես անհամբեր սպասում եմ ապագային, և դա ինձ հնարավորություն է տալիս շարունակել գնալ հաջորդ Եվրո, իսկ գուցե նույնիսկ ավելի հեռու»,- Բեյլի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:
Բեյլի և «ԼԱ»-ի միջև պայմանագիրը կնքված է 1+1 սխեմայով։ Ուելսցի հարձակվողի նախորդ ակումբը եղել է Մադրիդի «Ռեալը», որը նա լքել է մրցաշրջանի ավարտին՝ պայմանագրի ավարտի պատճառով։