«Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը և «Բավարիայի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն առաջադրվել են Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։
Կարճ ցուցակում ընդգրկված ֆուտբոլիստների անունները հրապարակվել են Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) պաշտոնական կայքում։
Սալահից և Մանեից բացի, մրցանակին հավակնում են նաև ալժիրցի Ռիյադ Մարեզը (Մանչեսթեր Սիթի), կամերունցիներ Կարլ Տոկո Էկամբին (Լիոն) և Վինսենթ Աբուբակարը (Ալ-Նասր), կոտդիվուարցի Սեբաստիան Ալլերը (Բորուսիա Դորտմունդ), գվինեացի Նաբի Կեյտան (Լիվերպուլ), մարոկկացի Աշրաֆ Հակիմին (ՊՍԺ), սենեգալցիներ Էդուարդ Մենդին («Չելսի») և Կալիդու Կուլիբալին («Նապոլի»):
Ցուցակում ամենաշատ ներկայացուցիչներն ունի Սենեգալը՝ երեք հոգի։
Հաղթողի անունը կհայտարարվի Ռաբաթում, հուլիսի 21-ին: Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությանը կմասնակցեն աֆրիկյան հավաքականների ավագներն ու մարզիչները, CAF տեխնիկական կոմիտեի անդամները և լրատվամիջոցների ներկայացուցիչները:
«Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակը» տրվում է 1992 թվականից ի վեր Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի կողմից։ Նախկինում մրցանակը շնորհվում էր ֆրանսիական France Football ամսագրի կողմից 1970-1994 թվականներին և կոչվում էր «Ոսկե գնդակ»՝ Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ»։ Բոլորից հաճախ այս մրցանակին արժանացել են կամերունցի Սամուել Էտո’Օ-ն և իվուարցի Յայա Տուրեն՝ 4-ական անգամ։ Առավել հաճախ այս մրցանակին արժանացել են Կամերունի ներկայացուցիչները՝ 12 անգամ։
Այս մրցանակի վերջին դափնեկիրը Մանեն էր։ Նա հաղթել էր 2019 թվականին։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մրցանակը չի շնորհվել 2020 և 2021 թվականներին։