Կանանց Եվրոպայի առաջնության խմբային փուլի խաղում Անգլիան հաղթեց Նորվեգիային։
Հանդիպումն ավարտվել է 8:0 հաշվով։ Անգլիական թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Բեթ Միդը։
Ավստրիան իր հերթին 2-0 հաշվով հաղթեց Հս․Իռլանդիային և 3 միավորով կիսում է 2-3-րդ տեղերը Նորվեգիայի հետ։
Անգլիայի հավաքականը խմբային փուլի ավարտից ժամանակից շուտ ապահովեց առաջին տեղը A խմբում եւ դուրս եկավ մրցաշարի 1/4 եզրափակիչ։