«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը համաձայնել է տեղափոխվել «Ինտեր»։
Այս մասին հայտնում է իտալական Gazzetta-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Ինտերը» պատրաստ կլինի կազմակերպել Միլինկովիչ-Սավիչի տրանսֆերը, եթե «ներաձուրիները» գումար վաստակեն պաշտպան Միլան Շկրինյարի տրանսֆերի վաճառքից։ Վերջինիս տրանսֆերին հավակնում են «Չելսին» և ՊՍԺ-ն:
Նշենք, որ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը 2021/2022 մրցաշրջանի ավարտին ճանաչվեց «Լացիոյի» տարվա լավագույն խաղացող։