Դրիս Մերտենսի գործակալը ժամանել է Մարսել. այս մասին հայտնում է Foot Mercato-ն։
Մերտենսի պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվել է. բելգիացին ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի:
Մոտ ժամանակներս Մերտենսի գործակալը բանակցություններ կվարի Մարսելի «Օլիմպիկի» ղեկավարության հետ։
Պրովանսցիները վճռական են այս ամառ հարձակման գիծն ուժեղացնելու հարցում: Նշենք, որ Մերտենսն իտալական ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ 113 գոլով։