Իտալացի Յանիկ Սիները դուրս է եկել թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Աշխարհի 13-րդ ռակետը կիրակի օրը հաղթել է իսպանացի Կառլոս Ալկարասին, ով զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։ Հանդիպումը տևեց 3 ժամ 35 րոպե և ավարտվեց 6:1, 6:4, 6:7 (8:10), 6:3 հաշվով։ Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Սիները կխաղա Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – Թիմ վան Ռեյթհովեն (Նիդեռլանդներ) դիմակայության հաղթողի հետ։
Բրիտանացի թենիսիստ, աշխարհի 12-րդ ռակետ Քեմերոն Նորին Ուիմբլդոնի 1/8 եզրափակչի խաղում հաղթել է ամերիկացի Թոմի Փոլին:
Հանդիպումը տևեց 2 ժամ 24 րոպե եւ ավարտվեց բրիտանացիների հաղթանակով երեք սեթում՝ 6:4, 7:5, 6:4 հաշվով։ Նորիի համար «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառորդ եզրափակիչ դուրս գալն առաջինն էր իր կարիերայում: Թենիսիստի հաջորդ մրցակիցը կդառնա բելգիացի Դավիդ Գոֆինը։
Վերջինս 1/8 եզրափակչում հաղթել է ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին։ 4 ժամ 37 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 7:6 (7:3), 5:7, 5:7, 6:4, 7:5 հաշվով՝ հօգուտ բելգիացու։