Հայտնի է դարձել Իտալիայի Սուպերգավաթի հանդիպման անցկացման վայրը, որում հանդիպում են չեմպիոնն ու երկրի գավաթի հաղթողը։
Գավաթը կխաղարկվի Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում 2023 թվականի հունվարի 18-ին, հայտնում է Ա Սերիայի մամուլի ծառայությունը։
Իտալիայի Սուպերգավաթի համար խաղում կխաղան նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Միլանը» և գավաթը նվաճած «Ինտերը»։
Նախկինում Իտալիայի Սուպերգավաթը երկու անգամ անցկացվել է Սաուդյան Արաբիայում՝ 2018 և 2019 թվականներին։