2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունում կգործարկվի մրցավարի օգնականի կիսաավտոմատ (VAR) համակարգ:
Այս մասին ուրբաթ օրը ՖԻՖԱ-ն հայտնել է իր պաշտոնական կայքում։ Կիսաավտոմատ VAR համակարգը նախատեսված է խաղից դուրս դիրքերն ավելի արագ և ճշգրիտ որոշելու համար:
Նոր տեխնոլոգիան օգտագործում է 12 տեսախցիկ, որոնք տեղադրված են մարզադաշտի տանիքի տակ՝ գնդակին հետևելու համար։
Սա թույլ է տալիս հաշվարկել խաղացողների ճշգրիտ դիրքը խաղից դուրս վիճակ որոշելիս: Բացի այդ, գնդակն ինքնին ունի ներկառուցված սենսոր, որն իր գտնվելու վայրի մասին տվյալներ է փոխանցում վայրկյանում 500 անգամ: