Marca-ն հրապարակել է նախորդ մրցաշրջանի արդյունքներով Եվրոպայի լավագույն կին ֆուտբոլիստների տասնյակը։
Ցուցակը գլխավորում է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսիա Պուտելիասը, որը նաև անցած տարվա «Ոսկե գնդակի» դափնեկիրն է։
Երկրորդ տեղում է «Չելսիի» և Ավստրալիայի հավաքականի ֆուտբոլիստ Սեմ Քերրը։ Լավագույն եռյակը եզրափակում է «Լիոնի» և Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Ամանդին Անրին։
Տասնյակում են ընդգրկվել նաև Տեբեա Վասմուտը, Սալմա Բաշան, Մարի-Անտուանետ Կատոտոն, Վիվիան Միդեման, Օնա Բատլյեն, Այտանա Բոնմատին և Կրիստիանե Էնդլերը։