«Բարսելոնան» կողմնորոշվել է՝ որ ակումբի հետ է մրցելու ավանդական դարձած Ժոան Գամպերի անվան գավաթի հանդիպմանը։
Յուրաքանչյուր մրցաշրջանի մեկնարկից առաջ «կապտանռնագույնները» հրավիրում են որևէ ակումբի և վերջինիս հետ վիճարկում գավաթը։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, կատալոնացիները հրավիրել են «Ռոմային», որը չի ցանկացել մասնակցել հանդիպմանը։
Հռոմեացիների փոխարեն իսպանական գրանդը համաձայնության է հասել Իտալիայի չեմպիոն «Միլանի» հետ։ Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 6-ին «Կամպ Նոու» մարզադաշտում։ «Ռոսոներիները» 2010 թվականին ևս «Բարսելոնայի» հետ մրցել են Գամպերի անվան գավաթում և պարտվել 11-մետրանոց հարվածաշարով։