Հարձակվող Էդինսոն Կավանին և կիսապաշտպան Արտուրո Վիդալը կարող են դառնալ ակումբակիցներ։
Ինչպես տեղեկացնում է TyC Sport-ը, ֆուտբոլիստների ծառայություններով հետաքրքրված է «Բոկա Խունիորսը»։ Երկու ֆուտբոլիստներն այժմ ունեն ազատ գործակալի կարգավիճակ։
Կավանին, որի վերջին ակումբը «Մանչեսթեր Յունայթեդն» էր, ավելի վաղ ցանկություն էր հայտնել կարիերան շարունակել Եվրոպայում, չնայած վերջինիս նկատմամաբ հետաքրքրվածություն կար նաև MLS-ից։
Վիդալի պարագայում իրավիճաը մի փոքր այլ է։ Չլիացին դեռևս բանակցություններ է վարում «Ինտերի» հետ, և չի բացառվում, որ վերջինս նոր պայմանագիր ստորագրի իտալական գրանդի հետ։