Հայտնի է դարձել «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի և «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի կոնֆլիկտի պատճառը։
Լրագրող Նիզար Կինսելլայի խոսքերով, բելգիացուն դուր չի եկել Անտոնիո Կոնտեի մասին կատակը, որը Տուխելը ասել է «Տոտենհեմի» մասնակցությամբ խաղը դիտելիս:
Երբ Տուխելը հեռուստացույցով տեսել է Կոնտեին, մոտակայքում գտնվող Լուկակուին ասել է. «Տես, ահա քո հայրիկը»: Այս կատակից հետո սկսվել է կոնֆլիկտը բելգիացու և գերմանացու միջև:։
Անտոնիո Կոնտեն և Լուկակուն միասին աշխատել են «Ինտերում» և «ներաձուրիների» հետ դարձել են Իտալիայի չեմպիոն: