Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ֆուտբոլիստ Մալկոմը նշել է, որ ելույթները շարունակելու է ռուսական ակումբում։
«Ես չեմ հեռանա «Զենիթից» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ես պատրաստ եմ այստեղ անցկացնել ամբողջ կարիերաս»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Bookmaker-ratings-ը։
25-ամյա Մալկոմը, որի տրանսֆերային արժեքը կազմում է 22 միլիոն եվրո, պետերբուրգցիների կազմը համալրել է 2019 թվականի ամռանը։ Մալկոմի նախորդ ակումբը «Բարսելոնան» էր։
Այս ընթացքում աջ եզրային վինգերը մասնակցել է 75 հանդիպման՝ դառնալով 16 գոլի հեղինակ և կատարելով 15 գոլային փոխանցում։