«Արսենալի» նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը խոսել է իր նախկին խաղընկեր Անդրեյ Արշավինի մասին։
«Շատ լավ եմ ճանաչում Արշավինին։ Նա հիանալի մարդ է և հիանալի ֆուտբոլիստ էր։ Անդրեյն ամեն ինչի հետ համաձայն էր և բավականին հանգիստ անձնավորություն։
Ցանկացած իրավիճակի հանգիստ կերպով էր արձագանքում։ Ոչինչ չէր կարող Արշավինին հունից հանել։ Երբ նա խաղում էր Անգլիայում, Մոդրիչի և Ազարի նման հեռանկար ուներ։
Նա իսկապես լավ ֆուտբոլիստ էր, սակայն պետք չէ Անդրեյին համեմատել Մեսսիի և Ռոնալդուի հետ»,- Ադեբայորի խոսքերն է մեջբերում Bookmaker-ratings-ը։