Ինչպես հայտնում է Match TV-ն, «Պարի ՆՆ» ակումբի (նախկին «Նիժնի Նովգորոդ») ղեկավարությունը բանակցություններ է վարում հայ կիսապաշտպան Էդգար Սևիկյանի հետ, ով նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Լևանտեի» երկրորդ թիմում։
Իսպանական ակումբի համակարգում Սևիկյանը հանդես է գալիս 2017 թվականից։ Սևիկյանը խաղացել է Ռուսաստանի բոլոր պատանեկան հավաքականներում, այդ թվում՝ երիտասարդականում։
Այս հունիսին տեղեկություն հայտնվեց, որ 20-ամյա կիսապաշտպանը կարող է Հայաստանի մարզական քաղաքացիություն ստանալ։
Այս պահին «Պարի ՆՆ»-ը դիտարկում է Սևիկյանի հետ պայմանագիր ստորագրելու հարցը։ Նրան քաջածանոթ է թիմի գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը, ում գլխավորությամբ չորս հանդիպում է անցկացրել երիտասարդական հավաքականի կազմում։ Նախորդ մրցաշրջանում Սևիկյանն անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։