«Զենիթը» և «Սոչին» համաձայնության են եկել կոլումբիացի հարձակվող Մատեո Կասիերայի տրանսֆերի շուրջ։
Ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել 3+1 սխեմայով, հայտնում է պետերբուրգյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նախորդ մրցաշրջանում Կասիերան Սոչիի ակումբի լավագույն ռմբարկուն էր և Ռուսաստանի առաջնության երկրորդ ռմբարկուն՝ 23 խաղում դառնալով 14 գոլի հեղինակ։
25-ամյա ֆուտբոլիստը «Սոչիում» է հանդես գալիս 2021 թվականի ամառվանից, երբ պորտուգալական «Բելենենսեշից» տեղափոխվեց ՌՊԼ-ի ակումբ։ Կասիերան խաղացել է նաև «Այաքսի» և «Գրոնինգենի» կազմում: