Metaratings-ի փոխանցմամբ՝ «Կրասնոդարի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ամենայն հավանականությամբ, չի հեռանա թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ չնայած եվրոպական ակումբների կողմից հետաքրքրությանը։
Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկներ են եղել Ֆրանսիայի և Գերմանիայի ակումբներից, սակայն ֆուտբոլիստի ներկայացուցիչները չեն կարողացել պայմանավորվել պոտենցիալ գնորդների հետ տրանսֆերային արժեքի շուրջ։
Ավելի վաղ Metaratings-ը հայտնել էր, որ 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են ֆրանսիական «Նիցան» ու Բունդեսլիգայի երկու ակումբ։ Բացի այդ, նա հայտնվել է Իտալիայի, Նիդեռլանդների և Անգլիայի որոշ ակումբների տրանսֆերային կարճ ցուցակում:
Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Նրա պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Նախորդ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում, դարձել ութ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է երեք միլիոն եվրո: