«Զենիթի» կիսապաշտպան Մագոմեդ Օզդոևը մեծ հավանականությամբ կտեղափոխվի այլ ակումբ։
Ինչպես տեղեկացնում է Sport-express-ը, կիսապաշտպանն այս պահին դիտարկում է հինգ տարբերակ։ Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիան ներկայացնող երկու, Թուրքիան ներկայացնող երեք ակումբ։
Նշվում է, որ արաբական ակումբները ֆինանսական ավելի բարենպաստ առաջարկություն են կատարել։ Օզդոևը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 2,5 միլիոն եվրո, համարվում է Ռուսաստանի հավաքականի թեկնածու, իսկ ազգային ընտրանու կազմում վերջին հանդիպումը անցկացրել է 2021 թվականի ամռանը։