Իսպանացի մասնագետ Կիկե Սետյենը աշխատանքի կանցնի Կատարի առաջնությունում։
63-ամյա մարզիչը մոտ է «Ալ-Շաբաբը» գլխավորելուն։ Կողմերի միջև ամենայն հավանականությամբ կկնքվի երկու տարվա պայմանագիր։ Ավելի վաղ մարզիչը նշել էր, որ մարզչական կարիերան ցանկանում է շարունակել հայրենիքում։
Սետյենի վերջին աշխատավայրը եղել է «Բարսելոնան»։ Իսպանացին կատալոնական ակումբում աշխատել է 2020 թվականին։ Նախկինում մասնագետը գլխավորել է նաև մի շարք այլ ակումբներ, որոնցից կարելի է առանձնացնել «Լաս Պալմասը» և «Բետիսը»։